Հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը. Պեսկով
07 Սեպտեմբերի 2023, 14:18
Հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս իրավիճակում, իհարկե, նման զորավարժությունների անցկացումը չի նպաստում իրավիճակի կայունացմանը։ Ամեն դեպքում, դա չի նպաստում տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ամրապնդմանը», — լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ հայ-ադրբեջանական հակամարտության գոտում անվտանգության երաշխավորը եւ շարունակում է հետևողական, կառուցողական աշխատանքը ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ: