Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Բուն Բարեկենդանը
11 Փետրվարի 2024, 13:30
Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանը, որով կազդարարվի Մեծ Պահքի սկիզբը: Այդ օրը բոլոր եկեղեցիներում կփակվեն խորանի վարագույրները և հաղորդություն չի տրվի՝ բացառությամբ մի քանի տոնական օրերի: Մեծ պահքի շրջանում խորհուրդ չի տրվում կատարել մատաղի արարողություն և չի խրախուսվում սուրբ պսակի խորհուրդը, բայց մկրտության արարողություն կարելի է անել։