Հայ Առաքելական եկեղեցին Օդեսայում

11 Օգոստոսի 2023, 11:56

Մշակույթ

Alpha News-ը շարունակում է ներկայացնել Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների մասին պատմող շարքը:

Հայ համայնքի նվիրատվությունների շնորհիվ 1844 թվականին Օդեսա քաղաքի Եկատերինինսկի փողոցում կառուցվել է Հայ-Գրիգորյան եկեղեցին։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ տաճարի շենքը տուժել է ռմբակոծությունից, և արդեն 1952 թվականին եկեղեցին գրեթե ամբողջությամբ ապամոնտաժվել է, իսկ տեղում բնակելի շենք է կառուցվել։

Եվ միայն 1993 թվականին Արկադիայի Գագարինյան սարահարթում տեղի ունեցավ նոր տաճարի օծման և հիմնարկեքի արարողությունը։ Եկեղեցու կառուցումն ավարտվեց է 1995 թվականին։

Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան տաճարն օծել է Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Ա Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Եկեղեցուն կից կառուցվել է նաև հայկական կիրակնօրյա դպրոց և հիմնվել «Գրիգոր Լուսավորչի թոռներ» երիտասարդական կազմակերպությունը: Եկեղեցու տարածքում գործում է նաև երիտասարդական գրական-բանահյուսական ստուդիա։