Հայ առաքելական եկեղեցին տոնում է Բարեկենդան Սուրբ Հակոբի պահքի օրը

08 Դեկտեմբերի 2024, 14:10

Մշակույթ

Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր և ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի.

«Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7):

«Բարեկենդան» բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք:

Իսկ հաջորդ օրվանից սկսվում է պահքը, որը տևում է երկուշաբթիից ուրբաթ ներառյալ: