Հայ Առաքելական Եկեղեցին վաղը կնշի Բուն Բարեկենդանը

01 Մարտի 2025, 19:49

Մշակույթ

Մարտի 2-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Բուն բարեկենդանը. կազդարարվի Մեծ Պահքի մեկնարկը:

Մեծ Պահքը նախորդում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնին և տևում է 48 օր։ Բուն Բարեկենդանին մատուցվող Պատարագին արդեն կփակվեն խորանի վարագույրները և ամբողջ պահքի ընթացքում փակ կլինեն, հաղորդություն չի տրվի՝ բացառությամբ մի քանի տոնական օրերի: