Հայ Առաքելական եկեղեցու արտերկրյա թեմերի առաջնորդները կոչ են արել ազատ արձակել Բագրատ և Միքայել սրբազաններին

18 Օգոստոսի 2025, 00:03

Քաղաքականություն

Հայ Առաքելական Եկեղեցու արտասահմանյան թեմերի առաջնորդները կոչ են արել ՀՀ իշխանություններին ազատ արձակել արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին և Միքայել Աջապահյանին:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ երկու բարձրաստիճան հոգևորականների շարունակական կալանքի տակ պահելը տխրեցնող երևույթ է:

«Կարծում ենք՝ մինչև արդար դատական որոշում կայացնելը կալանքը կարող է փոխարինվել այլընտրանքային միջոցներով, որոնք թույլ կտան նրանց մնալ ազատության մեջ։ Քաջատեղյակ լինելով մեր երկու հոգևոր եղբայրների կյանքի ուղուն, նրանց անձնական և հոգևոր գործունեությանը, ինչպես նաև հանրային հեղինակությանը՝ համոզված ենք, որ ազատության մեջ մնալով՝ նրանք որևէ կերպ չեն խոչընդոտի քննության կամ դատաքննության ընթացքին», — ասված է հայտարարության մեջ, որի տակ դրված է 22 ստորագրություն:

Հիմա եթերում