Հայ աշակերտները ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել են մեդալներով

10 Սեպտեմբերի 2024, 00:04

Կրթություն

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում անցկացված օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է մեկ արծաթե (Գագիկ Գևորգյան, Քվանտ վարժարան) և մեկ բրոնզե (Ծովակ Եգորյան, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց) մեդալի։ Եվս երկու աշակերտներ արժանացել են գովասանագրերի։

Օլիմպիադային մասնակցել է 96 երկրի 370 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։