Հայ աղջիկը դարձել է «Ծիլ» 2023 մրցույթի հաղթող
14 Հուլիսի 2023, 13:46
Ախալցիխե քաղաքից Լենա Թաթևոսյանը, ում շնորհիվ Սամցխե-Ջավախքում բացվել է առաջին ցանցային գրադարանը, դարձել է «Ծիլ» 2023 մրցույթի հաղթողներից մեկը` իր հեղինակային բանաստեղծություններով:
Jnews.ge-ի փոխանցմամբ՝ «Ծիլ» 2023 մրցույթին այս տարի մասնակցել է 62 դիմորդ ՀՀ-ից և Ջավախքից, որոնցից 28-ն անցել են երկրորդ փուլ, իսկ վերջում հայտարարվել է 19 դափնեկիր, որոնցից մեկն էլ Լենա Թաթևոսյան է: Որպես մրցանակ Լենան ստացել է դրամական պարգև, ինչպես նաև «Ծիլ» համայնքին միանալու հնարավորություն:
«Ծիլը» երիտասարդ հեղինակների աջակցության ծրագիր է, որի նպատակն է երկարաժամկետ համագործակցության ակնկալիքով բացահայտել այնպիսի ստեղծագործող երիտասարդների կամ պատանիների, որոնց աշխատանքներն առնչվում են ազգային արժեքներին, ինքնությանն ու դրանց զարգացմանը, նրանց, ովքեր փորձում են գտնել համազգային նշանակության հարցերի պատասխաններ և ներկայացնում արժեքավոր գաղափարներ: