Հայ ազգային մշակույթին նվիրված ցուցահանդես՝ Նովոռոսիյսկում

28 Սեպտեմբերի 2024, 13:00

Մշակույթ

Վերխնեբականսկի գյուղի ազատագրման օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակում հայկական «Լույս» կազմակերպության ակտիվիստները սեպտեմբերի 21-ին նախաձեռնել են ազգային մշակույթների ցուցահանդես, որտեղ ներկայացվել են նաև հայ ժողովրդի ազգային ուտեստները:

Մեկ րոպե լռությամբ ներկաները հարգել են Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը և ծաղիկներ դրել Հունան Ավետիսյանի հուշարձանին։

Միջոցառմանը մասնակցել է հայկական «Ուրարտու» պարային համույթը։ Միջոցառման շրջանակներում «Լույս»-ի անդամներ Մասիս Սարգսյանը և Հենրիկ Խաչատրյանը պարգևատրվել են պատվոգրերով և հիշարժան նվերներով։