Հայ ազգի արժանավոր զավակներն այսօր Բաքվի բանտում են. Էրիկ Անթառանյան
28 Փետրվարի 2025, 18:10
ՄԱԿ-ը, Կարմիր խաչը պետք է որևէ գործողություն իրականացնեն։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է լրագրող, ակտիվիստ Էրիկ Անթառանյանն՝ անդրադառնալով Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջին։
«ՄԱԿ-ը, Կարմիր խաչը հնարավորություն են տալիս այլ երկրում, որի հետ չկան դիվանագիտական հարաբերություններ, որևէ գործողություն իրականացնել: Ցավով ենք արձանագրում, որ այսպիսի շատ կարևոր հարցն անտեսվում է, քան օրինակ որևէ սոցիալական խնդիր: Հայ ազգի արժանավոր զավակներն այսօր Բաքվի բանտում են»,- ասել է մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ այսօր ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ ակցիա է իրականացվել՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով: