«Հայ ազգը քեզ հետ կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք». Քրիստինա Ազնավուրը՝ Շառլ Ազնավուրի մասին

02 Հոկտեմբերի 2023, 19:03

Հայեր

Ազնավուրի հարսը՝ Քրիստինա Ազնավուրը, ինստագրամյան իր էջում կիսվել է 2016 թ-ին Հայաստանում արված լուսանկարներով։ Հրապարակմանը կից նա գրել է.

«5 տարի է անցել քո հեռանալուց: Այդ պահից ի վեր աշխարհը դադարեց նույնը լինել: Գիտեմ՝ քո կյանքում դու շատ սարսափելի բաներ ես տեսել, եւ ինձ հետաքրքիր է՝ ինչպե՞ս ես կարողացել պահպանել այսքան հույս եւ սեր կյանքի հանդեպ: Առանց քեզ անցկացրած այս տարիների ընթացքում բոլորս, ասես, որբացած լինենք, հատկապես՝ հայ ազգը, որը քեզ հետ կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք…»:

Շառլ Ազնավուրը՝ Վաղինակ Միքայելի Ազնավուրյանը, ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնյե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ է։

Իր երաժշտական կարիերայի ընթացքում նա ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն, նեապոլիտաներեն։ Նա հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն և՛ իր, և՛ այլ երաժիշտների համար։ Նա ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից մեկն է։

Չմոռանալով արվեստի մասին՝ նա 1995 թվականից սկսած, ներկայացրել է Հայաստանը բազմաթիվ միջազագային դիվանագիտական ատյաններում: