Հայ բարերար Լևոն Հայրապետյանի անվամբ Երևանում փողոց կանվանակոչվի

27 Հունիսի 2023, 12:05

Հայեր

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 4-րդ փողոցը (սկսվում է Արմեն Խոստիկյան փողոցից, հասնում՝ Շահամիրյանների փողոց) կանվանակոչվի հայ բարերար Լևոն Հայրապետյանի անվամբ՝ «Լևոն Հայրապետյան փողոց»: Այս մասին որոշումը Երևանի ավագանին կընդունի հունիսի 27-ի հերթական նիստին։

Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը ծնվել է 1949 թվականի մարտի 12-ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում:

Նա Լեռնային Ղարաբաղի ժամանակակից պատմության ամենախոշոր ներդրողներից էր։ Նրա ծրագրերն իրագործվել են Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։