Հայ բեմի արցախցի երգիչը. ինչպես Անդրեն նվաճեց հայկական էստրադան

08 Հուլիսի 2025, 21:30

Հայեր

Անդրեն (իսկական անունը՝ Անդրեյ Հովնանյան) ծնվել է 1979թ. հուլիսի 8-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Վաղ տարիքում ընտանիքը նկատել է, որ Անդրեն մեծ հետաքրքրություն է ցուցաբերում երաժշտության հանդեպ։ Նա սկսել է երգել 3 տարեկանից, իսկ վեց տարեկանից սկսել է դաշնամուր նվագել սովորել Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում։

Երրորդ դասարանում նա գրել է իր առաջին երգը՝ «Աղոթք», որը նվիրված էր Աստծուն։

Արցախյան ազատամարտի տարիներին Անդրեն հանդես է եկել «Արցախի երեխաներ» պատանեկան համույթի կազմում՝ համերգներ տալով ազատագրական բանակի զորամասերում: 15 տարեկանում դարձել է «Ճանապարհ դեպի Վերածնունդ» մրցույթի դափնեկիր, ինչը կարևոր հանգրվան էր նրա՝ որպես արտիստի կայացման գործում։ Ավելի ուշ նա դարձել է «Ղարաբաղ» փոփ-ջազային խմբի մեներգիչ, ինչպես նաև որպես դերասան աշխատել Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում:

1998-2002թթ. Անդրեն եղել է Հայաստանի երգի պետական թատրոնի առաջատար կատարող:

Նա ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ջազային վոկալի մագիստրատուրան և ասպիրանտուրան։

Համերգներով հանդես է եկել տասնյակ երկրներում, ունեցել է 50-ից ավելի մենահամերգներ, թողարկել է վեց ալբոմ, նկարահանել 20-ից ավելի տեսահոլովակներ:

2006 թվականին Անդրեն դարձել է Հայաստանի առաջին ներկայացուցիչը «Եվրատեսիլ» մրցույթում, որտեղ «Without Your Love» երգով զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:

Հետաքրքիր փաստ. 2022 թվականին Անդրեն առողջական լուրջ խնդիրներ է ունեցել և հայտնվել կյանքի ու մահվան շեմին։ Նա հրապարակավ շնորհակալություն է հայտնել Աստծուն և իր երկրպագուներին աջակցության համար՝ ընդգծելով, որ երաժշտությունն ու հավատը օգնել են իրեն հաղթահարել դժվարությունները:

Հիմա եթերում