Հայ բժիշկը Էրդողանի կուսակցությունից դարձել է պատգամավոր

15 Մայիսի 2023, 15:00

Քաղաքականություն

Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Սևան Սըվաջըօղլուն անցել է խորհրդարան։

Թուրքական Milliyet-ը գրում է, որ իշխող «Արդարադատություն և զարգացում» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված ազգությամբ հայ բժիշկ Սևան Սըվաջըօղլուն դարձել է պատգամավոր։

Սևան Սըվաջըօղլուն Ստամբուլի հայ համայնքի ակտիվ անդամներից է։ Սովորել է Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Աշխատում է Ստամբուլի հայկական հիվանդանոցում և Աջըբադեմի հիվանդանոցում։ Մասնակցել է  Պոլսո հայոց պատրիարքի 2019-ի ընտրություններին 12 հոգանոց պատվիրակների կազմում։

Ամուսնացած է, ունի 2 դուստր, գրել է News.am-ը: