Հայ բռնցքամարտիկների հաղթանակները՝ պրոֆեսիոնալ ռինգում
18 Նոյեմբերի 2025, 16:05
Հայ բռնցքամարտիկներն այս օրերին պրոֆեսիոնալ մենամարտեր են անցկացրել, որոնց արդյունքները ներկայացրել է sportaran.сom-ը։
Մասնավորաապես՝
— Յուրի Սաքունցը (19-0) Թաիլանդում առաջին ռաունդում նոկաուտով հաղթել է Կիիրատի Սրիրիտիդետին (4-2-1),
— Ռոբերտ Բադալյանը (4-0) Ռուսաստանում 6 ռաունդից հետո միաձայն որոշմամբ հաղթել է Թոմաս Իշիդհիմբվին (2-1-1) ,
— Ռաֆայել Սիմոնյանը (11-1-1) Ռուսաստանում 2-րդ ռաունդում հաղթել է Կարեն Ավետիսյանին (9-48-4),
— 45-ամյա Արթուր Տեր-Իսրայելյանը (10-0) Ռուսաստանում (Shamo Boxing) 2-րդ ռաունդում հաղթել է 43-ամյա Դմիտրի Իվանովին,
— Սամվել Գասոյանը (5-0) Գերմանիայում 1 ռաունդում նոկաուտով հաղթել է Մայք Համելմանին (1-2):