Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Ստրանջայի մրցաշարում
05 Փետրվարի 2024, 15:02
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Բուլղարիայում ընթացող Ստրանջայի հեղինակավոր մրցաշարում։
Մրցումների առաջին օրը ռինգ է դուրս եկել Հայաստանի չեմպիոն, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը։ Մեր մարզիկը մրցել է Ուկրաինան ներկայացնող Տիմուր Բաբաշկոյի հետ ու հաղթել 4։1 հաշվով։
Առաջին երկու ռաունդները բավականին բարդ են ստացվել Սահակյանի համար, բայց 3-րդ ռաունդում հայ բռնցքամարտիկն ունեցել է մեծ առավելություն։
Ստրանջայի մրցաշարին Հայաստանը ներկայացված է 4 բռնցքամարտիկով։
Բուլղարիայում ռինգ դուրս կգան նաև 51 կգ քաշային Արեն Ասլամազյանը, 54 կգ քաշային Դավիթ Եգորյանը և 80 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը։