Հայ բռնցքամարտիկները մեդալներ են ապահովել Ռումինիայի միջազգային մրցաշարում

17 Փետրվարի 2024, 17:00

Սպորտ

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները հաջող ելույթներ են ունեցել Ռումինիայում ընթացող «Դռակուլա օփեն» միջազգային մրցաշարում:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Արգիշտի Հակոբյանը (67 կգ), Նորայր Հակոբյանը (86 կգ), Դավիթ Սիմոնյանը (92 կգ) և գերծանր քաշային Միսակ Տեպանյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ և ապահովել բրոնզե մեդալ: