Հայ բռնցքամարտիկները 4 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Մոլդովայի միջազգային մրցաշարում

10 Մայիսի 2023, 21:22

Հայեր | Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականը հաջող մրցելույթներ է ունեցել Մոլդովայում կայացած միջազգային մրցաշարում։

ՀԲՖ մամուլի քարտուղարությունից փոխանցում են՝ Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր բոլոր 9 մարզիկները բարձրացել են պատվո հարթակին։

Հայաստանի հավաքականը նվաճել է 4 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ։ Ոսկե մեդալակիր են դարձել 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը, 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը, 70 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը և 75 կգ քաշային Ալբերտ Հակոբյանը։ Մրցաշարին մասնակցուն էին 7 երկրի բռնցքամարտիկներ։ Թիմային պայքարում մեր ընտրանին 2-րդն է։