Հայ բռնցքամարտիկը աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է
10 Մայիսի 2023, 16:56
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը դուրս է եկել Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, որ կայանալու է մայիսի 12-ին:
Ուզբեկստանի մայրաքաղաքում ընթացող աշխարհի առաջնության 92 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում Նարեկ Մանասյանը մրցել է Իսպանիան ներկայացնող Էմանուել Ռեյեսի հետ: Մրցությունն ավարտվել է հօգուտ հայի՝ 4:0 հաշվով:
Ավելի վաղ, կիսաեզրափակիչ էր դուրս եկել Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը: