Հայ բռնցքամարտիկը դարձել է ոսկե մեդալակիր

14 Հոկտեմբերի 2023, 23:10

Սպորտ

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտվող բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությանում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Նարեկ Մանասյանը նվաճել է ոսկե մեդալ:

Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիրը եզրափակիչում պետք է մրցեր Իտալիայի ներկայացուցիչ Ազիզ Աբեզ Մուհիդինի հետ, որը չներկայացավ մենամարտին: