Հայ բռնցքամարտիկը նվաճել Է ԱՊՀ և WBF վարկածով աշխարհի չեմպիոնի գոտիները. տեսանյութ

27 Օգոստոսի 2023, 21:15

Սպորտ

Պյատիգորսկի հայ բռնցքամարտիկ Վլադիսլավ Հայրիյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է նամիբիացի մարզիկ Պաուլյուս Մոզեսին և նվաճել ԱՊՀ և WBF վարկածով աշխարհի չեմպիոնի գոտիները:

«Պյատիգորսկի հայկական համայնք» տելեգրամ ալիքը հայտնում է, որ երկրորդ ռաունդում 28-ամյա բռնցքամարտիկը նոկաուտի է ենթարկել Սարդոր Մուզաֆարովին և տարել իր 5-րդ անընդմեջ հաղթանակը:

Չեմպիոնի գոտին Հայրիյանին հանձնել է Գագարինի գավաթակիր, ԲԿՄԱ հոկեյի ակումբի պաշտպան, պրոֆեսիոնալ բռնցքամարտի Boxing super series երեկոյի պատվավոր հյուր Նիկոլայ Մակարովը:

Հայրիյանը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2022 թվականի դեկտեմբերին և արդեն հասցրել է 5 հաղթանակ տոնել։

Հիմա եթերում