Նոել (Նորայր) Միքայելյանը առաջին ծանր քաշային կարգում նվաճել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBC վարկածով աշխարհի չեմպիոնական գոտին։
33-ամյա հայ բռնցքամարտիկը մենամարտել է Կոնգոյի ներկայացուցիչ, 35-ամյա Իլունգա Մակաբուի հետ և նոկդաունի ենթարկել երրորդ ռաունդում։