Հայ բռնցքամարտիները՝ Ռուսաստանի երիտասարդների առաջնության հաղթողներ

28 Մայիսի 2025, 16:00

Սպորտ

Մայիսի 24-ին Կրասնոդարում ավարտվել է բռնցքամարտի Ռուսաստանի 19-22 տարեկանների առաջնությունը՝ նվիրված սպորտի միջազգային դասի վարպետ Նիկոլայ Պավլյուկովի հիշատակին։

Մրցումներին մասնակցել է 350 մարզիկ ՌԴ 63 մարզից:

Առաջնության հաղթող են դարձել հայազգի բռնցքամարտիկներ Անժելիկա Հարությունյանը (75 կգ, Ստավրոպոլի երկրամաս), Անաստասիա Դեմուրչյանը (81 կգ, Կրասնոդարի երկրամաս) և Մուշեղ Բայանդուրյանը (48 կգ, Կրասնոդարի երկրամաս):

Մրցաշարի արծաթե մեդալակիրներն են Անդրեյ Օսիպյանը (54 կգ) և Յուրի Ավետյանը (57 կգ): Նրանք բոլորը կմասնակցեն այս տարվա հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Եվրոպայի Մ23 առաջնությանը։

Հիմա եթերում