Հայ ծանրորդ Նազիկ Ավդալյանի մասին պատմող «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը կցուցադրվի Ամերիկայում
30 Սեպտեմբերի 2024, 19:16
Հայ լեգենդար ծանրորդ Նազիկ Ավդալյանի մասին պատմող «Մեդալի հակառակ կողմը» գեղարվեստական ֆիլմը կցուցադրվի Ամերիկայում:
Սա առաջին հայկական սպորտային դրաման է, որը հիմնված է իրական իրադարձությունների վրա։ Ֆիլմի ռեժիսորը, պրոդյուսերը և սցենարիստը Աննա Հարությունյանն է, ով նաև գլխավոր դերն է խաղացել ֆիլմում:
Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում տեղի կունենա հոկտեմբերի 13-ին Լոս Անջելեսի ՀԲԸՄ կատարողական արվեստի կենտրոնում: