Հայ ծանրորդները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել
03 Օգոստոսի 2023, 15:45
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանը (87 կգ) նվաճել է երկամարտի ոսկե մեդալը 221 կգ արդյունքով։ Նա առաջինն է եղել նաեւ պոկում եւ հրում վարժություններում։
Պետրոս Պետրոսյանը նվաճել է երկամարտի արծաթե մեդալը 370 կգ արդյունքով։ Պոկում եւ հրում վարժություններում նա եւս դարձել է արծաթե մեդալակիր։
Հիշեցնենք, որ Հայաստանի թիմն այս առաջնությունում արդեն նվաճել է 5 ոսկե, 5 արծաթե եւ 6 բրոնզե մեդալ: Երկամարտի ոսկե մեդալակիր են դարձել նաեւ 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Սուրեն Գրիգորյանը եւ Գարիկ Կարապետյանը։