Հայ ծանրորդը պոկում վարժությունում նվաճել է փոքր ոսկե մեդալ

12 Սեպտեմբերի 2023, 13:32

Սպորտ

Ծանրամարտի աշխարհի առաջնության տղամարդկանց 89 կգ քաշային կարգում Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում նվաճել է փոքր ոսկե մեդալ:

Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում նախ բարձրացրել է 150 կգ ու այնուհետ` 175 կգ:

Հրում վարժությունում հայ ծանրորդը երկու մոտեցմամբ բարձրացրել է 192 կգ և 202 կգ: