Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը պաշտպանում է 2026թ․ NDAA-ի հայանպաստ փոփոխությունները

05 Սեպտեմբերի 2025, 14:30

Քաղաքականություն

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսում քննարկվող 2026 թ․ «Ազգային պաշտպանական իրավասությունների ակտի» մի շարք հայանպաստ օրենսդրական նախաձեռնությունների աջակցությամբ:

Մի շարք փոփոխություններ վերաբերում են նաև Թուրքիային՝ արգելափակելով F-35 և F-16 ռազմական ինքնաթիռների մատակարարումն ու արդիականացումը, քանի դեռ Անկարան չի դադարեցրել ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկերների ինքնիշխանության խախտումները։

Հիմա եթերում