Հայ դատի հանձնախմբի երիտասարդները պահանջել են ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին

12 Հուլիսի 2024, 18:46

Քաղաքականություն

Հուլիսի 12-ին Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի Լեո Սարկիսիան և Մարալ Մելքոնյան-Ավետիսյան ծրագրի փորձնակներն ԱՄՆ կոնգրեսի նիստերի գումարման շենք (Կապիտոլիում) կատարած ճանաչողական այցի ընթացքում կրել են Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների լուսանկարներով շապիկներ։ ԱՄՆ Կոնգրեսականների հետ զրույցների ընթացքում փորձնակները լոբբինգ են իրականացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիները անհապաղ ազատ արձակումը պահանջող օրինագծի ընդունման համար։

Հիմա եթերում