Հայ Դատի հանձնախմբի գալա միջոցառման մրցանակակիրներից է Նենսի Փելոսին․ Կարեն Ջինբաշյան
25 Հոկտեմբերի 2025, 00:10
Alpha News-ի եթերում Հայ Դատի Արևմտյան Ամերիկայի գրասենյակի մամուլի խոսնակ Կարեն Ջինբաշյանը ներկայացրել է հանձնախմբի գործունեությունը։
Նա նշել է, որ այս կիրակի նախատեսված է ավանդական գալա միջոցառում, որի ընթացքում կներկայացվեն հանձնախմբի՝ տարվա ընթացքում ի նպաստ համահայկական խնդիրների լուծմանը քայլերը, գործողությունները, ելույթներով հանդես կգան հանձնախմբի աջակից գործիչները, ինչպես նաև մրցանակներ կհանձնվեն։
Միջոցառմանը հրավիրված են Կոնգրեսից, միջազգային կազմակերպություններից ներկայացուցչական կազմ, ինչպես նաև ներկա է լինելու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ I-ը։
«Տարվա ընթացքում հանձնախմբի կարևորագույն ձեռքբերումներից կնշեմ կոնգրեսականների 87 ստորագրություններով նամակն՝ ուղղված Պետքարտուղարի գրասենյակին։ Պատասխան ստացանք, որտեղ շեշտվեց Բաքվում պահվող 23 անձանց ազատության ապահովման կարևորությունը»,- ասել է Ջինբաշյանը։
Նա հավելել է, որ այս տարի կլինեն հինգ մրցանակներ։ «Մրցանակակիրների թվում կլինի խորհրդարանի նախկին նախագահ Նենսի Փելոսին, ում օրոք կառավարությունն ընդունեց Հայոց ցեղասպանությունը։ Հենց նրա շնորհիվ դա իրականություն դարձավ»,- նշել է Ջինբաշյանը։
Մանրամասները տեսանյութում։