«Հայ Դատի» հանձնախումբը Ջո Բայդենին անվանել է Արցախի ցեղասպանության մեղսակից

25 Սեպտեմբերի 2023, 09:51

Քաղաքականություն

«Հայ Դատի» հանձնախումբը Ջո Բայդենին անվանել է Արցախի ցեղասպանության մեղսակից․

«Դուք երբեք չեք դադարեցրել ԱՄՆ ռազմական օգնությունը նավթով հարուստ Ադրբեջանին: Դուք երբեք չեք կիրառել Ադրբեջանի դեմ պատերազմական հանցագործությունների համար նախատեսված պատժամիջոցներ, երբեք չեք ուղարկել ԱՄՆ-ի մարդասիրական օգնությունը Արցախ: Դուք միշտ «երկկողմանի» եք անվանել Ադրբեջանի կողմից իրականացված միակողմանի ցեղասպանությունը»,- ասվում է հայտարարության մեջ: