Հայ դերասանուհին արժանացել է «Օստրովսկի-FEST» միջազգային փառատոնի մրցանակին
Կինեշմայում ավարտվել է «Օստրովսկի-FEST» 5-րդ միջազգային թատերական փառատոնը, որին ներկա էր ավելի քան 4500 հանդիսատես:
Ժյուրին, որի կազմում ընդգրկված էին հայտնի թատերական գործիչներ, ռեժիսորներ և քննադատներ, ընտրել է փառատոնի լավագույն ներկայացումները:
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի է արժանացել Լիլիա Մուկուչյանը, որը խաղացել է Գրիգորի Կոնստանտինոպոլսկու «Կատաղած բալերինա» նովելի մոտիվներով բեմադրված «Վարեչկա» ներկայացման մեջ: