Հայ դիզայների կողմից ստեղծված BMW ավտոմեքենան ներկայացվել է Գերմանիայում

17 Հոկտեմբերի 2023, 10:15

Հայեր

Բավարական ընկերությունը ներկայացրել է X2 քրոսովերի երկրորդ սերունդը, նախագծի գլխավոր դիզայները հայազգի Էռնեստ Ծառուկյանն է։

Էռնեստը ծնվել է Վանաձորում, սակայն 1988 թվականին երկրաշարժից հետո ծնողների հետ տեղափոխվել է Տյումենի մարզի Տոբոլսկ քաղաք։ 2004 թվականին ավարտել է Մոսկվայի ավտոմեխանիկական ինստիտուտը, մեկ տարի անց տեղափոխվել Գերմանիա՝ աշխատանքի անցնելով Volkswagen AG-ում։

Նա աշխատել է Lamborghini Aventador-ի վրա (նրա կոնցեպտն օգտագործվել է որպես արտադրության մեքենայի հիմք) և Audi A1-ի վրա:

2012 թվականին Ծառուկյանը տեղափոխվել է BMW, սակայն առաջին արտադրական մեքենան, որի գլխավոր դիզայները Էռնեստն է եղել, ներկայացվում է միայն հիմա։