«Հայ Դպրոց» հիմնադրամը տոնում է 20-ամյակը

07 Հուլիսի 2023, 21:27

Կրթություն

Հայաստանի և Արցախի սահմանամերձ և փոքր գյուղերի 457 դպրոց, որտեղ սովորում է շուրջ 38 հազար աշակերտ, կահավորվել է «Հայ դպրոց» հիմնադրամի (Armenia School Foundation) շնորհիվ։

Կառույցն այս տարի նշում է ստեղծման 20-ամյակը։ Այդ առթիվ Գլենդելի «Թուֆենկյան» ցուցասրահում հիմնադրամը միջոցառում էր կազմակերպել։ Կառույցի անդամների և համախոհների հետ 20-ամյա հոբելյանը նշելու էին եկել քաղաքական-հասարակական գործիչներ, համայնքի անդամներ:

Նշենք, որ հիմնադրամը ստեղծվել է Հայաստանում և ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում միաժամանակ՝ բարերար Լևոն Ահարոնյանի կողմից։ Հոբելյանական միջոցառման նպատակն էր նաև անցկացված դրամահավաքի միջոցով ֆինանսավորել այս տարվա համար 25 նախագիծ ՀՀ բոլոր մարզերի դպրոցների համար։