Հայ դպրոցականները կմասնակցեն դեպի Հյուսիսային բևեռ արշավին
16 Օգոստոսի 2024, 09:15
Օգոստոսի 13-ին մեկնարկած «Ռոսատոմ»-ի՝ «Գիտելիքի սառցահատ» հինգերորդ արկտիկական արշավին մասնակցում են տասը հայ դպրոցականներ։ Նրանք Հյուսիսային բևեռ են գնացել «Հաղթանակի 50 տարի» միջուկային սառցահատով։ Նրանց հետ արշավ է մեկնել փորձագետների միջազգային թիմ։
Արշավախմբի մասնակիցները գագաթին կծածանեն իրենց տարածաշրջանների և երկրների դրոշները, կդառնան ռուսական «Զնանիե» ընկերության «Ամենահյուսիսային դասախոսություն» դասախոսությունների շարքի առաջին ունկնդիրները, ինչպես նաև կծանոթանան ճանապարհորդության ընթացքում միջուկային արդյունաբերության տեխնոլոգիաներին:
Թիմին միացել են փորձագետներ, գիտնականներ և գիտության հանրահռչակողներ: Նրանց թվում է նաև հայ անվանի բյուրեղագետ-տեսաբան Արտյոմ Օհանովը։
Արշավախումբը օգոստոսի 17-ին փորձնական կհասնի Հյուսիսային բևեռ, իսկ օգոստոսի 22-ին կվերադառնա Մուրմանսկ նավահանգիստ։
Այս տարի արշավին մասնակցում է 63 դպրոցական Հայաստանից, Հունգարիայից, Ղազախստանից, Չինաստանից, Հնդկաստանից, Մոնղոլիայից և Հարավային Աֆրիկայից։