Հայ ձյուդոիստները 3 արծաթե մեդալ են նվաճել պատանիների Եվրոպայի գավաթի խաղարկությունում
29 Ապրիլի 2024, 21:21
Հայաստանի ներկայացուցիչները երեք մեդալ են նվաճել Վրաստանի Թելավի քաղաքում կայացած ձյուդոյի պատանիների Եվրոպայի գավաթի խաղարկությունում, հաղորդում է ՀՁՖ մամուլի ծառայությունը։
Արծաթե մեդալակիր են դարձել Արթուր Դավիդյանը (50 կգ, մարզիչ Կարեն Աբաղյան), Հայկ Դարբինյանը (55 կգ, մարզիչ Աշոտ Դարբինյան) և Սյուզաննա Մանուկյանը (57 կգ, մարզիչ Գոռ Մկրտչյան)։