Հայ ձյուդոիստը Եվրոպայի գավաթում դարձել է բրոնզե մեդալակիր

04 Հուլիսի 2023, 00:57

Սպորտ

Հայաստանի ձյուդոյի երիտասարդական ընտրանին մեկ մեդալ է նվաճել Եվրոպայի գավաթում:

Ձյուդոյի ֆեդերացիայից հայտնում են, որ 60 կգ քաշային կարգում հանդես եկող Վահե Աղասյանը, հաղթելով 4 գոտեմարտում, գրավել է 3-րդ հորիզոնականը և դարձել բրոնզե մեդալակիր։ Մեր հավաքականի մարզիչն է Դավիթ Խաչատրյանը:

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան Արտակ Թորոսյանը  73 կգ քաշային կարգում գրավել է 5-րդ տեղը։