Հայ երգչուհի Սիբիլը ներկայացրել է «Արևին մոտ» երգը

22 Նոյեմբերի 2025, 23:40

Մշակույթ

Ստամբուլահայ երգչուհի Սիբիլը (Sibil Pektorosoglu) ներկայացրել է իր նոր ստեղծագործությունը՝ «Արևին մոտ», «Close to the Sun»):

Տեսահոլովակի նկարահանումներին մասնակցել է ամերիկահայ հայտնի դերասան, «Էմմի» մրցանակի դափնեկիր Մայքլ Գյուրջյանը, ով հանդես է եկել նաև որպես սցենարիստ և ռեժիսոր:

Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է, գործիքավորումը կատարել է Վահան Նահապետյանը, իսկ նախագծի ձայնային ռեժիսորը Հմայակ Ռոստոմյանն է։