Հայ երիտասարդների ֆիլմերը լավագույն տեսանախագծերի շարքում են
12 Հուլիսի 2023, 12:18
Ախալքալաքի «Grand Mur» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում տեղի է ունեցել ծրագրի մասնակիցների ֆիլմերի և տեսանախագծերի շնորհանդեսը, ովքեր սովորում են տեսանկարահանում, ֆոտոնկարահանում և վավերագրություն: Լավագույն նախագծերի հեղինակներն արժանացել են մրցանակների։
«jnews.ge»-ն հայտնում է, որ ծրագրի տարբեր տարիքի մասնակիցները, ուսանողներն ու աշակերտներն իրենց նախագծերը ներկայացրել են ժյուրիին, որի անդամները դիտել են ֆիլմերը տեղում և առցանց ռեժիմով:
Ներկայացված 20 նախագծերից առաջին տեղը զբաղեցրել է Արտյոմ Քոսյանը՝ Ասպարա դատարկված գյուղի մասին պատմող ֆիլմով՝ «Ուրվական գյուղը»։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Լիլիթ Կարապետյանը Փոկա գյուղից։ Նրա նախագիծը շոշափում էր վաղ ամուսնությունների խնդիրը և դրանից բխող խնդիրները՝ «Ամուսնություն՝ 13 տարեկանում»։
Երրորդ տեղը զբաղեցրել է միանգամից երկու նախագիծ՝ Սերգեյ Կուրղինյանը, ով իր նախագծում խոսում էր Սուլդա գյուղի խնդիրների մասին, և Գրիգոր Սահակյանի ու Ամիրան Ուստյանի համատեղ նախագիծը, որում ներկայացված է «Թռչնադիտողի մեկ օրը»։
Հատուկ մրցանակների են արժանացել Շուշանիկ Մկրտչյանի «Վրացերենի ուսուցիչը» նախագիծը, Հնազիկ Ավետիսյանի և Մարինա Կարագուլյանի «Աղոթող կինը» և Նարեկ Եղիազարյանի «Միայնակ զույգ» նախագծերը։
Բոլոր հաղթողները ստացել են մրցանակներ, առաջին տեղի համար՝ համակարգիչ, երկրորդ տեղի համար՝ հեռախոս, երրորդ տեղի համար՝ պլանշետ։ Եվ կային հատուկ մրցանակներ՝ հիշողության կրիչներ (փաուերբանկեր)։