Հայ և ռուս գիտնականները սարդի թույնի հիման վրա նոր ինսեկտիցիդ են ստեղծել
29 Նոյեմբերի 2025, 20:45
Հայ և ռուս գիտնականները սարդի թույնի հիման վրա նոր ինսեկտիցիդ են ստեղծել, որը կարող է պայքարել գյուղատնտեսական վնասատուների դեմ։
Ինչպես հայտնել է դեղամիջոցի մշակողներից մեկը, միջատների դեմ պայքարի նոր միջոցի հիմքը ընտրվել է տարբեր կենդանիների բազմաթիվ թույների միջից, սակայն ընտրությունը կանգ է առել որոշակի տեսակի սարդերի վրա, որոնց անվանումը դեռևս չի բացահայտվում։
Հետազոտողների գնահատմամբ՝ տոքսինը հնարավոր կլինի կիրառել գյուղատնտեսական գործունեության մեջ։ Մեկ հեկտար տարածքի համար կպահանջվի շուրջ 500 գրամ նյութ։ Արդյունաբերական արտադրության նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։