Հայ ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանն ամռանը կտեղափոխվի Գերմանիա կամ Իտալիա

30 Մայիսի 2023, 19:00

Հայեր | Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի ակումբային գրանցումը:

Լրագրող Հրաչյա Խաչատրյանի փոխանցմամբ՝ 22-ամյա հայ մարզիկը դիտարկում է գերմանական կամ իտալական ակումբներ տեղափոխվելու տարբերակները: Նրա ծառայություններով հետաքրքրված են գերմանական «Ֆրայբուրգը» և Մյոնխենգլադբախի «Բորուսիան», ինչպես նաև իտալական «Միլանն» ու «Ֆիորենտինան»։

Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մանրամասները դեռ հայտնի չեն։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի ցլերի» կազմում Ռուսաստանի առաջնությունում անցկացրել է 26 հանդիպում, խփել է 10 գնդակ:

Հիմա եթերում