Հայ ֆուտբոլիստը դուբլի հեղինակ է դարձել շվեդական ակումբում

21 Մայիսի 2024, 15:20

Սպորտ

Հայազգի ֆուտբոլիստ Էդգար Նավասարդյանը դուբլի հեղինակ է դարձել Շվեդիայի երրորդ լիգայում հանդես եկող «Էրեբրու Սիրիանսկա»-ի կազմում։

19-ամյա ֆուտբոլիստի գոլերն օգնել են իր թիմին առաջնության 9-րդ տուրում 4-1 հաշվով արտագնա հաղթանակի հասնել «Տեբյուի» դեմ խաղում։

Նավասարդյանն այս տարվա մարտին է շվեդական անվանի «Մալմյո» ակումբից տեղափոխվել «Էրեբրու Սիրիանսկա»։ Նա նոր ակումբում 9 խաղում խփել է 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։