Հայ գերիների հարցը կլուծվի այն ժամանակ, երբ ՀՀ-ն ղեկավարի ուժեղ բանակցող. Նարեկ Կարապետյան
11 Դեկտեմբերի 2025, 11:34
Բաքվում գտնվող բոլոր հայ գերիների հարցը կլուծվի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը ղեկավարի ուժեղ բանակցող։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մեր երկրի թույլ ղեկավարը թույլ տվեց Ադրբեջանին թելադրել իր պայմանները Բաքվում պահվող հայ գերիների հարցում և մյուս բոլոր հարցերում: Ուժեղ բանակցողի առաջնորդությունը կփոխի իրավիճակը շուտով»: