Հայ գինեգործին շնորհվել է Dom Pérignon Golden Vines MW կրթաթոշակ

28 Հոկտեմբերի 2023, 00:52

Հայեր

Հայ գինեգործ Արփինե Մանուկյանին շնորհվել է Dom Pérignon Golden Vines MW կրթաթոշակ։ Այս մասին հայտարարել է  Dom Pérignon հանրահայտ շամպայնի տունը՝ Liquid Icons-ի եւ Gerard Basset հիմնադրամի հետ համատեղ։

Նշվում է, որ Մանուկյանն առաջինն է Հայաստանում, որ ստացել է WSET դիպլոմ եւ Weinakademiker որակավորում։

2023 թվականին 18 դիմում է ստացվել յոթ տարբեր երկրներից, որոնց դիմորդները ներկայացնում էին 11 տարբեր ազգությունների, իսկ այս տարի դիմողների կեսից ավելին կանայք էին: Կրթաթոշակը կօգնի Մանուկյանին ավարտել իր MW հավաստագրումը: