Հայ համայնքը Լյուքսեմբուրգում ակցիա է իրականացրել` կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ
08 Հոկտեմբերի 2023, 20:00
Լյուքսեմբուրգի հայ համայնքը հոկտեմբերի 7-ին Լյուքսեմբուրգի կենտրոնում ակցիա է իրականացրել՝ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտման փաստին, կոչ անելով եվրոպացիներին մտահոգություն հայտնելու փոխարեն պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի նախկին և ներկա պետական գործիչներին, անօրինական կերպով Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին:
«Մենք Լյուքսեմբուրգի հանրության ուշադրությունը հրավիրեցինք Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման քաղաքականության վրա, որի հետևանքով 120 հազար հայ բռնի տեղահանվել է իր պատմական հայրենիքից: Կոչ արեցինք միանալ մեզ ու միասին մեր ձայնը բարձրացնել՝ առաջնահերթ պաշտպանելու համար անօրինական կերպով կալանավորված բոլոր հայերի իրավունքները և ճնշում գործադրել, որպեսզի նրանց շուտափույթ, անվտանգ և առանց վերապահումների ազատ արձակեն:
Նրանց թվում է նաև մեր շատ լավ բարեկամն ու ընկերը՝ հայտնի բարերար, «Ավրորա» մարդասիրական մրցանակի համահիմնադիր և մարդասիրության ջատագով Ռուբեն Վարդանյանը, ով այդ ծանր շրջանում, ի տարբերություն մեզ, արցախահայության կողքին էր»,- NEWS.am-ին ասել է Լյուքսեմբուրգի հայ համայնքի ներկայացուցիչ և ակցիայի կազմակերպիչ Վահե Առաքելյանը:
Ակցիայի մասնակիցների թվում է եղել նաև աշխարհահռչակ սոպրանո Մարիա Գուլեգինան