Դավիթ Արշակյանը միացել է բելառուսական «Մաքսլայն» ակումբին
22 Օգոստոսի 2024, 13:56
30-ամյա հայ հարձակվող Դավիթ Արշակյանը դարձել է բելառուսական «Մաքսլայն» ֆուտբոլային ակումբի անդամ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նախկինում պետերբուրգցի Դավիթ Արշակյանը հանդես է եկել հայկական «Միկա», «Արարատ», «Վան» և «ԲԿՄԱ Երևան» դուտբոլային ակումբներում, ինչպես նաև խաղացել է այլ երկրների ակումբներում։
Նա ընդհանուր առմամբ անցկացրել է 123 հանդիպում և դարձել 42 գոլի հեղինակ։ Հայաստանի հավաքականի կազմում էլ անցկացրել է մեկ խաղ։