Հայ հրաձիգները ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
12 Փետրվարի 2025, 19:20

Հայաստանի թիմը ոսկե մեդալ է նվաճել Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։
Մ18 տարեկանների պայքարում հայաստանյանը եռյակը՝ Գոռ Մանուչարյան, Գրիգոր Պողոսյան, Արմեն Գևորգյան, դարձավ 10մ օդամղիչ ատրճանակ տղաների թիմային մրցաձևի հաղթող։
Մեր մարզիկները 1120 միավորով նաև Եվրոպայի ռեկորդ են սահմանել։