Հայ ժողովուրդը կրկին ենթարկվում է ցեղասպանության. CEICA-ն կոչ է ուղղել աշխարհի բոլոր քրիստոնյաներին

05 Հոկտեմբերի 2023, 13:45

Քաղաքականություն

Արգենտինայի քրիստոնեական եկեղեցիների տիեզերական հանձնաժողովը (CEICA) հայտարարություն է տարածել Արցախում (Լեռնային Ղարաբաղում) տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որոնց ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից մահվան սպառնալիքի տակ մարդիկ վտարվում են իրենց տներից։

«Մենք հայտարարում ենք՝ որպես CEICA-ի ներքո Արգենտինայում հավաքված քրիստոնեական եկեղեցիներ, որ 21-րդ դարի գալուստով հայ ժողովուրդը կրկին տառապում է։ Սա ևս մեկ ցեղասպանություն է. հայ ժողովուրդը կրկին ենթարկվում է ցեղասպանության Ադրբեջանի կողմից։ Կոչ ենք անում աշխարհի բոլոր քրիստոնյաներին Արցախում ապրող ժողովրդի դեմ այս ոճրագործության պատասխանատուների նկատմամբ քայլեր ձեռնարկել՝ հանուն մարդու հիմնական իրավունքների»,- ասված է հանձնաժողովի հայտարարության մեջ։