Հայ կանայք նոր նախաձեռնությամբ են հանդես գալիս
30 Մայիսի 2023, 09:27
Ֆեյսբուք սոցիալական ցանցում արագորեն տարածվում է #բաբոնտերա նախաձեռնության հայտարարությունը, որի հեղինակը հայ կանայք են։
Հայտարարության մեջ ասված է.
Մենք՝ հայ կանայք,
. Անտարբեր չլինելով Հայաստանի և Արցախի ներկայի և ապագայի հանդեպ,
. Չներկայացնելով որևէ կուսակցության շահ,
. Չունենալով որևէ քաղաքական նկրտումներ,
.Դեմ լինելով Արցախի հանձնմանը, ՀՀ Սահմանադրության ոտնահարմանը, Երրորդ Հանրապետության գոյության վտանգմանը, ինչպես նաև հասարակության պառակտմանը՝
. Կոչ ենք անում մեր հասարակությանը միավորվել հայանպաստ և հանուն Արցախի բոլոր գաղափարների և նախաձեռնությունների շուրջ։
. Կոչ ենք անում հայ կանանց միանալ մեզ՝ կանգնելով մեր տղամարդկանց կողքին և պայքարել Հայաստանի և Արցախի համար։
. Կոչ ենք անում հայ տղամարդկանց չհուսալքվել և շարունակել պայքարը․ մենք ձեր կողքին ենք։
Բաբոն տե՛ր ա:
Միացե’ք #բաբոնտերա նախաձեռնությանը, ինչպես նաև միավորվե’ք նմանատիպ նախաձեռնությունների շուրջ»։