Հայ կարատեիստը նոկաուտի է ենթարկել ադրբեջանցի Հուսեյն Հուսեյնզադեին. տեսանյութ

14 Օգոստոսի 2023, 08:38

Սպորտ

Հայ կարատեիստ Հայկ Կարյանը 2023 թվականի ԱՊՀ երկրների խաղերի բրոնզե մեդալի համար գոտեմարտում նոկաուտի է ենթարկել ադրբեջանցի Հուսեյն Հուսեյնզադեին:

Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալակիր է դարձել հունահռոմեական ոճի ըմբիշՍահակ Հովհաննիսյանը, արծաթ ունեն հրաձիգ Նարե Գաբրիելյանը, կարատեիստ ՍուրենՀարությույանը և բրոնզ են նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Սամվել Գրիգորյանը և ազատոճայիններ Նորիկ Հարությունյանը, Ազատ Կարապետյանը և Սերգեյ Սարգսյանը:

Բելառուսի Հանրապետությունում անցկացվում են ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանըմասնակցում է մեծաթիվ պատվիրակությամբ: