Հայ կինոռեժիսորների «Վերապրել Շեքսպիրին» ֆիլմը կցուցադրվի Իտալիայի կինոփառատոնում
20 Հունվարի 2026, 20:20
Ռեժիսորներ Իննա Սահակյանի և Ռուբեն Ղազարյանի «Վերապրել Շեքսպիրին» վավերագրական ֆիլմը կցուցադրվի հեղինակավոր «Trieste Film Festival» կինոփառատոնում, որը կանցկացվի Իտալիայի Տրիեստ քաղաքում՝ հունվարի 16-ից 24-ը։
Իննա Սահակյանը հայտնի է նաև որպես «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր, որն արժանացել է բազմաթիվ մրցանակների։ Այդ վավերագրական-անիմացիոն աշխատանքը նվիրված է Արշալույս Մարտիկյանի ճակատագրին, որը վերապրել է Հայոց ցեղասպանությունը և ապաստան գտել ԱՄՆ-ում։